Մայիս 10, 2025
7946 դիտում

Ազատ ոճայինները ԱԱ-ին նախապատրաստվում են Վրաստանում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Վրաստանի Դուշետի բնակավայր, որտեղ պատրաստվելու է սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Այնտեղ հայ ազատ ոճայինները նախավերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնելու:

Վրացական հավաքին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մասնակցելու են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86  կգ),  Էդգար Ենոքյանն (97 կգ) ու Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Արայիկ Բաղդադյանը նշել է, որ Վրաստանից վերադառնալու են օգոստոսի 27-ին, իսկ  30-ին մեկնելու են մրցավայր, որտեղ էլ կայանալու է վերջին հավաքը:

ԱԱ-ն վարկանշային է լինելու ու խաղարկվելու են 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին