Բրազիլիայի Սալվադոր քաղաքում այսօր մեկնարկելու է ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը:
Օգոստոսի 11-12-ին պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականն Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ ելույթ է ունենալու 6 ըմբիշով:
Այսօր հայ ըմբիշներից հանդես են գալու մինչեւ 50 կգ քաշային Նորայր Հախոյանը, Տարոն Դումոյանը (60 կգ) եւ Արմեն Հակոբյանը (74 կգ):
Վաղն էլ ելույթ են ունենալու Սլավիկ Գալստյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: