Դեկտեմբեր 22, 2024
412 դիտում

Տաթեւ Հակոբյանն ԱԱ-ում գրավեց 13-րդ տեղը


Լուսանկարը` Photolure


Մանամայում ծանրամարտի Աշխարհի առաջնության նախավերջին օրվա վերջին մրցահերթում պայքարում էին 87 կգ կանայք։

Հայաստանի հավաքականից ելույթ ունեցավ Տաթեւ Հակոբյանը։ Նա պոկում վարժությունում գրանցեց 105, իսկ հրումում՝ 125 կգ արդյունք։ Երկամարտում Հակոբյանը 230 կգ-ով զբաղեցրեց 13-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը 272 կգ-ով նվաճեց Յան Վուն (Չինաստան)։

 

Հայաստանի կանանց թիմից ավելի վաղ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձել էր ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։

 

Առաջնությունը կավարտվի վաղը, իսկ Հայաստանի ընտրանուց ելույթ կունենա Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին