Մանամայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնության մինչեւ 96 կգ քաշային կարգում պետք է հանդես գար Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:
Վերջին պահին ծանրորդը հրաժարվել է մասնակցությունից: Mediamax Sport-ի հետ զրույցում Մկրտչյանն ասել է, որ առաջնությունում չի կարողացել ելույթ ունենալ վնասվածքի պատճառով:
«Ուսի վնասվածք ունեի, որը վերջին հավաքի ժամանակ եմ ստացել: Մինչեւ վերջին պահը հավատում էինք, որ կկարողանամ մասնակցել, սակայն վնասվածքը զգացնել տվեց»,- ասել է ծանրորդը:
Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Դավիթ Հովհաննիսյանը: Եվրոպայի չեմպիոնն անհաջող է մասնակցել ու հրումում 0 ստացել:
Այսօր ԱԱ-ում Երեւանի ժամանակով 21:00-ին հարթակ է դուրս գալու Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը (102 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: