Այսօր Մանամայում ընթացող Աշխարհի առաջնության մինչեւ 96 կգ քաշային կարգում պետք է երկու հայ ծանրորդ ելույթ ունենար, սակայն Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է պայքարից։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկումը սկսել է 163 կգ-ից ու քաշը պահել գլխավերեւում։ Ապա երկու անգամ մոտեցել է 167 կգ-ին ու ձախողել մոտեցումները։
Հայ ծանրորդը 2 անգամ չի կարողացել հրել 202 կգ-ը, իսկ 3-րդ մոտեցումից հրաժարվել է։
Աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտի 388 կգ-ով արդյունքով նվաճել է ղազախ Նուրգիզա Ադիլետուլին։
Երեկ 0 է ստացել նաեւ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), իսկ Գոռ Սահակյանը (73 կգ) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականի միակ մեդալը նվաճել է Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ նա կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։
Վաղը Երեւանի ժամանակով 21։00-ին հանդես է գալու Արա Աղանյանը (102 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: