Դեկտեմբեր 22, 2024
494 դիտում

Անդրանիկ Կարապետյանի չստացված ԱԱ-ն ու Կառլոս Նասարի անհավանական չեմպիոնությունը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Մանամայում շարունակվող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հանդես է եկել Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը:

Նա մինչեւ 89 կգ քաշային կարգի պոկում վարժությունում 3 մոտեցումից հաջող է օգտագործել միայն մեկն ու գլխավերեւում պահել 170 կգ։ Այդ արդյունքով Կարապետյանը 4-րդ էր։ Հրման ոչ մի մոտեցում նա չի կարողացել բարձրացնել ու 0 է ստացել։

Լուսանկարը` Mediamax

Այս քաշային կարգի առաջատար բուլղարացի Կառլոս Նասարն Օլիմպիական չեմպիոն դառնալուց ամիսներ անց ոսկի է նվաճել նաեւ Աշխարհում: Նա մեկ երեկոյի ընթացքում Աշխարհի 3 ռեկորդ է սահմանել՝ պոկել է 183 կգ եւ հրել 222 կգ։ Նասարը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 405 կգ-ով։

 

Հայաստանի հավաքականի միակ բրոնզե մեդալը նվաճել է Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։

 

Վաղը Երեւանի ժամանակով 18:30-ին պայքարի մեջ են մտնելու Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին