Հունվար 22, 2025
458 դիտում

Գոռ Սահակյանն Աշխարհի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը


Լուսանկարը` Photolure


Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ներկայացրեց Գոռ Սահակյանը։

Մինչեւ 73 կգ քաշային կարգում սա Սահակյանի առաջին ելույթն էր։ Մինչ այս նա հանդես էր գալիս մինչեւ 67 կգ-ում եւ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։

 

Հայ ծանրորդը պոկում վարժությունը սկսեց անհաջող ու չկարողացավ բարձրացնել 146 կգ-ն, սակայն երկրորդի ժամանակ ամեն ինչ ստացվեց։ 156 կգ-ն եւս նրա ուժերից վեր էր, նա բավարարվեց 15-րդ տեղով։

 

Սակայն հրման ժամանակ նրան հաջողվեց հավաքվել ու վստահ սկսել այն։ Պայքարեց մինչեւ վերջ ու 185 կգ-ն ենթարկեց իրեն։ Ցավոք, սակայն հաջորդ մոտեցումներն այդպես էլ չստացվեց բարձրացնել՝ դառնալով 6-րդը։

 

Երկամարտի 331 կգ-ով Սահակյանն ԱԱ-ում զբաղեցրեց 8-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հյոն Ռի Ռյոնգը (Կորեա)՝ 349 կգ-ով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին