Դոհայում այսօր ավարտվել է ծանրամարտի վարկանշային Գրան Պրին։
Վերջինը հարթակ են ելել +109 կգ ծանրորդները, որտեղ Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ՝ Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։
Մարտիրոսյանը պոկման ժամանակ կատարել է միայն մեկ հաջողված մոտեցում ու բարձրացրել 190 կգ։ Լալայանը եւս մեկ անգամ է կարողացել բարձրացնել պատվիրած քաշը եւ 200 կգ–ով դարձել վարժության առաջատարը։
Հրում վարժությունում Լալայանն օգտագործել է բոլոր մոտեցումներն ու ֆիքսել 230, 235 եւ 241 կգ–ները։ Երկամարտի 441 արդյունքով Լալայանը դարձել է Գրան Պրիի հաղթող։
Մարտիրոսյանը եւս ավելի հաջող է ելույթ ունեցել եւ բարձրացրել 231 եւ 240 կգ ծանրաձողը, երրորդ մոտեցումից նա հրաժարվել է։ Մարտիրոսյանը երկամարտում ցույց է տվել 430 կգ եւ նվաճել արծաթե մեդալ։
Հայաստանի հավաքականը Դոհայում գրանցել է այսպիսի արդյունքներ՝ ոսկե մեդալակիր է դարձել Հռիփսիմե Խուրշուդյանը, արծաթե՝ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ բրոնզե՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, Գարիկ Կարապետյանն ու Տաթեւ Հակոբյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: