Մայիս 10, 2025
2930 դիտում

Հռիփսիմե Խուրշուդյանը Դոհայի Գրան Պրիի հաղթողն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` IWF


Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանշային Գրան Պրիի հաղթող:

Նա մինչեւ 87 կգ քաշային կարգում պատվոհարթակի 1-ին աստիճանին է կանգնել երկամարտի 232 կգ արդյունքով: Մարզուհին պոկել է 106 կգ եւ հրել 126 կգ: Տաթեւ Հակոբյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել 230 կգ-ով:  

Ավելի վաղ հայ ծանրորդներից Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Գարիկ Կարապետյանը (102 կգ) 3-րդ մրցանակակիր են դարձել, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 2-րդ:

Այսօր ժամը 17:00-ին պայքարի մեջ են մտնելու Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին