Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում երեկ հանդես են եկել մինչեւ 102 կգ մարզիկները։
Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։ Գասպարյանը հայտավորված է եղել, սակայն պայքարի մեջ չի մտել։
Կարապետյանը, որը մի քանի շաբաթ առաջ դարձել էր երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր, այս անգամ գրավել է 3-րդ տեղը։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 180 կգ, հրումում՝ 211 կգ ծանրաձող։ Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Գրան Պրիի հաղթողի կոչումը նվաճել է Իբրահիմ Ֆարեզ Էլբախը (Կատար)՝ 400 կգ։
Այսօր հանդես կգան Տաթեւ Հակոբյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։ Իսկ ավելի վաղ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, արծաթե՝ Դավիթ Հովհաննիսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: