Մայիս 10, 2025
1152 դիտում

Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Գրան Պրիի արծաթե մեդալակիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանշային Գրան Պրիում այսօր հարթակ է դուրս եկել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը:

Նա մինչեւ 96 կգ քաշայի կարգի պոկում վարժությունը սկսել է 160 կգ-ից, ապա 5 կգ-ոց քայլ կատարել, իսկ վերջին մոտեցմամբ գլխավերեւում պահել 170 կգ: 

 

Ծանրորդը վարժության առաջատարն է եղել ու հրման առաջին փորձից 200 կգ բարձրացրել։ Մյուս երկու 205 կգ-անոց մոտեցումներն անհաջող են եղել ու նա երկամարտի 370 կգ-ով դարձել է արծաթե մեդալակիր: Առաջին տեղը 371 կգ-ով գրավել է Շահզաբեկ Մատյակուբովը (Թուրքմենստան):

 

Ավելի վաղ Գրան Պրիում 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը մեծահասակների պայքարում իր 1-ին մեդալն է նվաճել՝ կանգնելով պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

 

Վաղը ելույթ են ունենալու Եվրոպայի չեմպիոններ Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ):

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին