Գվադալախարայում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանի հավաքականը մրցումային վերջին օրն ունեցել է մեկ ծանրորդ։ Մինչեւ 102 կգ քաշային կարգում հաջող է ելույթ ունեցել Գարիկ Կարապետյանն ու դարձել ոսկե մեդալակիր։ Մեծահասակների ԵԱ-ի չեմպիոնը հավասարը չի ունեցել բոլոր վարժություններում էլ։
Պոկումում նա բարձրացրել է 175 կգ, իսկ հրումում՝ 203 կգ ծանրաձող։ Երկամարտի 378 կգ արդյունքով Կարապետյանը հռչակվել է երիտասարդների չեմպիոն՝ 13 կգ-ով գերազանցելով արծաթե մեդալակիր Աբոլֆազլ Զարեին (Իրան)։
Հայաստանի հավաքականն ԱԱ-ում ունեցել էր եւս երկու ոսկե մեդալակիր։ Ավելի վաղ հաղթողներ էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Գոռ Սահակյանը (67 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: