Գվադալախարայում ընթացող ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը:
Մինչեւ 67 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել մեծահասակների Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 140 կգ ու մեծ առավելությամբ առաջ անցել բոլոր մրցակիցներից, սակայն հրումում ցույց է տվել 165 կգ՝ իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հեմփթոն Մորիսին: Չնայած դրան, երկամարտի 305 կգ արդյունքով Սահակյանը դարձել է ԱԱ-ի ոսկե մեդալակիր՝ Մորիսին գերազանցելով երկու կիլոգրամով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից առաջին տեղը գրավել էր Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: