Նոյեմբերի 15-ին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում մեկնարկելու է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանը հայտավորել է 7 ծանրորդի։
Տղաների մրցաշարում ելույթ կունենան Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ Գարիկ Կարապետյանը (102 կգ)։
Աղջիկների առաջնությունում հանդես կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։
Այս օրերին ծանրորդները հավաք են անցկացնում Երեւանում, որտեղից էլ մեկնելու են մրցավայր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: