Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականն այսօր ավարտել է ելույթները Էր Ռիադուն ընթացող Աշխարհի առաջնությունում։
Վերջինը մինչեւ 87 կգ քաշային կարգում ելույթ են ունեցել Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթեւ Հակոբյանը։
Երկու ծանրորդն էլ պոկման միայն մեկ մոտեցում են արդյունավետ օգտագործել ու գլախվերեւում պահել 105 կգ։ Հրումը Հակոբյանը սկսել է 128 կգ-ից, ապա 4 կգ ավելացրել ու նորից հաջող կատարել վարժությունը։ Նա ԱԱ-ում ելույթն ավարտել է 237 կգ-ով ու 5-րդ տեղը գրավել։
Խուրշուդյանը 3 մոտեցումից արդյունավետ է օգտագործել միայն մեկն ու հրել 130 կգ, մարզուհու երկամարտի արդյունքը 235 կգ է, իսկ զբաղեցրած տեղը 6-րդը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխարհի չեմպիոնի կոչումը 245 կգ-ով նվաճել է Թայպեն ներկայացնող Յինգ-Յան Լոն։
Հայաստանի հավաքականնի վերջին ելույթները լինելու են սեպտեմբերի 17-ին ժամը 17:30-ին։ Հարթակ են դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: