Էր Ռիադում շարունակվում է ծանրամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունը:
Մինչեւ 102 կգ քաշային կարգի պայքարում Հայաստանն այսօր ուներ երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը:
Պոկում վարժությունում ավելի հաջող է հանդես եկել Կարապետյանը: Երիտասարդ ծանրորդը բարձրացրել է 183 կգ ու նվաճել արծաթե մեդալ: Կարապետյանն այս արդյունքով սահմանել է երիտասարդների Աշխարհի ռեկորդ։ Գասպարյանը ցույց է տվել 178 կգ արդյունք:
Հրման ժամանակ հայ ծանրորդներն օգտագործել են մեկական մոտեցում: Կարապետյանը ֆիքսել է 210, իսկ Գասպարյանը՝ 216 կգ ծանրաձող:
Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 393 կգ, իսկ Գասպարյանը՝ 394: Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 4-րդ տեղերը։ Չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Հուանհուա Լիուն՝ 404 կգ արդյունքով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: