Էր Ռիադում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ:
Մինչեւ 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջող է հանդես եկել: Չնայած նա առաջին մոտեցումը ձախողել է, սակայն հետագայում գլխավերեւում պահել է 175 կգ ու նվաճել փոքր ոսկե մեդալ:
Հրման ժամանակ եւս հայ ծանրորդն օգտագործել է երկու մոտեցում՝ ֆիքսելով 202 կգ: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի բրոնզե մեդալակիրն Աշխարհի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը: ԱԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել է Ալիբադի Ջավադին (Իրան)՝ 384 կգ:
Այսօր ավելի վաղ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) պոկում վարժությունում 162 կգ-ով նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Հրման վարժությունում նա զրո էր ստացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: