Էր Ռիադում այսօր պայքարի մեջ են մտել մինչեւ 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի հավաքականի կազմում ելույթ են ունեցել այս տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը։
Մկրտչյանը պոկումը սկսել է 164 կգ-ից ու բարձրացրել ծանրաձողը, ապա 4 կգ-ոց քայլ կատարել, բայց 2 մոտեցումներն էլ անհաջող են եղել։
Դավիթ Հովհաննիսյանը եւս պոկման միայն մեկ մոտեցումն է արդյունավետ օգտագործել, նա բարձրացրել է 168 կգ, իսկ ահա 172 կգ-ը գրանցել չի ստացվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հրմանը Հովհանիսյանը միայն երկրորդ փորձից է կարողացել 200 կգ-ը պահել գլխավերեւում, վերջին մոտեցումը՝ 212 կգ, նրա ուժերից վեր է եղել։ Ծանրորդը երկամարտում 368 կգ է գրանցել, երեւանյան ԵԱ-ում նա 377 կգ էր հավաքել։
Մկրտչյանի հրման առաջին պատվերն եղել է 208 կգ, որը նա երկրորդ մոտեցմամբ է բարձրացրել, ապա 8 կգ-ոց քայլ է կատարել, որպեսզի կարողանա պայքարել մեդալի համար, սակայն չի ստացվել։ Նա 372 կգ-ով 6-րդ տեղն է գրավել։
Աշխարհի չեմպիոնի կոչումը 387 կգ-ով նվաճել է եգիպտացի Քարիմ Աբոկահլան։
Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալն առայժմ նվաճել է Գոռ Սահակյանը (67 կգ), նա 3-րդ տեղն է գրավել։
Վաղը Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին ելույթ են ունենալու այս տարվա Եվրոպայի չեմպիոններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (102 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: