Էր Ռիադում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Մինչեւ 67 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն առաջին անգամ է հանդես եկել մեծահասակների ԱԱ-ում եւ 3-րդ տեղը գրավել։
20-ամյա ծանրորդը վարժությունը սկսել է 142 կգ-ից, բայց երկու անգամ քաշը գլխավերեւում պահել չի կարողացել, միայն երրորդ փորձից ու համառ պայքարելու արդյունքում է Սահակյանը բարձրացնել ծանրաձողը։ Պոկում վարժությունում ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ վարժության առաջատար 153 կգ-ով դարձել է չինացի Լիժուն Չենը։
Սահակյանը հրման երկու մոտեցումները եւս ձախողել է ու միայն վերջինի ժամանակ գրանցել 170 կգ։ Երկամարտի 312 կգ-ով Սահակյանը գրավել է 3-րդ տեղը, այսօր նաեւ սպորտային բախտը նրա կողմից էր, քանի որ հիմնական մրցակիցներից մի քանիսն իրենց մոտեցումները ձախողեցին։ Երեւանում կայացած ԵԱ-ում Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 320 կգ-ով։
Աշխարհի չեմպիոն 333 կգ-ով դարձել է չինացի ծանրորդը։
Հայ ծանրորդներն ԱԱ-ում ելույթները շարունակելու են սեպտեմբերի 11-ին, ժամը 17։30-ին ելույթ է ունենալու Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ 20։00-ին՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: