Մայիս 11, 2025
1976 դիտում

Հայերը մեկնարկեցին ԱԱ-ում. Յայլյանի վնասվածքն ու Գրիգորյանի նորամուտը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Photolure


Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ են մտել կանայք։

Մինչեւ 55 կգ քաշային կարգում ելույթ են ունեցել այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը, որի համար այս ԱԱ-ն առաջինն էր մեծահասակների պայքարում։

 

Յայլյանը պոկման առաջին մոտեցման ժամանակ, երբ ծանրաձողի քաշը եղել է 85 կգ, արմունկի վնասվածք է ստացել ու լքել պայքարը։

 

Գրիգորյանը պոկման ու հրման միայն մեկական մոտեցում է արդյունավետ օգտագործել ու գլխավերեւում պահել 83 ու 107 կգ։ Նրա երկամարտի արդյունքը 190 կգ է։ Հաղթողի կոչումը 201 կգ-ով նվաճել է կոլումբացի Գալվիս Գոնսալեսը։

 

Վաղը Երեւանի ժամանակով 20:00-ին ելույթ է ունենալու Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին