Մայիս 11, 2025
exclusive
3786 դիտում

Ծանրամարտի ԱԱ-ի սպասվող ռեկորդներն ու հայ մարզիկների ելույթները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` IWF

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս


Սաուդյան Արաբիայում երեկ մեկնարկեց ծանրամարտի Աշխարհի առաջնությունը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը։


Սաուդյան Արաբիան՝ սպորտային կենտրոն դառնալու ձգտումով

Լուսանկարը` IWF


Այն, որ Սաուդյան Արաբիայի մասին սպորտային աշխարհում խոսեցին Քրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ, փաստ է։ Նրա տեղափոխությունից հետո համաշխարհային ֆուտբոլի բազմաթիվ աստղեր սկսեցին հանդես գալ այդ երկրի առաջնությունում։

Սաուդացիները հայտարարել են, որ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը սպորտային աշխարհում եւ պատահական չէ, որ հայտ էին ներկայացրել ընդունել նաեւ ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Այս երկիրն առաջին անգամն է ընդունում ծանրամարտի նման խոշոր մրցաշար, որն, ի դեպ, վարկանշային է։

Ալ Ռիադում ծավալվելու է բավական հագեցած ու դիտարժան պայքար, քանի որ հարթակ են ելնելու աշխարհի 120 երկրի մոտ 700 մարզիկներ։ Ի դեպ, նրանցից 20-ն Աշխարհի գործող չեմպիոն է, 13-ը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 17-ն էլ Աշխարհի ու տարբեր մայրցամաքների ռեկորդակիր։ Աշխարհի ռեկորդակիրների թվում է նաեւ Սիմոն Մարտիրոսյանը։ Նշենք նաեւ, որ առաջին անգամն է ԱԱ-ն տեւելու շուրջ երկու շաբաթ։

Հայաստանի մարզիկների հնարավորությունները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հանդես է գալու 9, իսկ Արտաշես Ներսիսյանի կանանց թիմը ՝ 5 մարզիկով։

Բնականաբար, բացի մեդալներից նրանց համար կարեւոր է լինելու վարկանշային միավորների ձեռքբերումը։ Առանձնացնենք նրանց, ովքեր ըստ նախնական քաշերի հավակնելու են ավելի բարձր տեղերի։ Նշենք, որ այս քաշերը ենթական են փոփոխման։

55 կգ քաշային կարգում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը հայտավորել են 210-ական կգ։ Նման բարձր քաշ պատվիրել է միայն Ռումինիայի ներկայացուցիչը։

Լուսանկարը` Photolure


ԵԱ-ի գործող չեմպիոն Գոռ Սահակյանի համար այս ԱԱ-ն մեծահասակների պայքարում առաջինն է։ Նա 67 կգ-ում հայտավորել է 330 կգ, ինչն ամենաբարձրն է, իսկ չինացի ծանրորդը Սահակյանից միայն երկու կիլոգրամով է այս պահին հետ մնում։

96 կգ ծանրորդների պայքարում ԵԱ-ի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը 380-ական կգ են ներկայացրել միջազգային ֆեդերացիային։ Նրանցից երեք ծանրորդ է ավելի շատ քաշ պատվիրել, այնպես որ նրանք մոտ են ու կարող են խառնվել մեդալային պայքարին։

102 կգ-ում Սամվել Գասպարյանը եւ Գարիկ Կարապետյանը նախնական 400 կգ են հայտավորել, նույնպիսի արդյունք ներկայացրել են եւս երկու ծանրորդ։ Նրանցից ավել միայն Իրանի ներկայացուցիչն է նշել՝ 406։

Լուսանկարը` Մեդիամաքս


460 կգ-ով մեդալների պայքարին խառնվելու է Վարազդատ Լալայանը (+109 կգ), նույնքան պատվեր ունի նաեւ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։ Ինչպես միշտ, քաշի առաջատարը Լաշա Տալախաձեն (Վրաստան) է՝ 465։

Հայաստանի ներկայացուցիչների ելույթների մասին ավելի մանրամասն կարող եք լսել տեսանյութում։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին