Մայիս 11, 2025
2362 դիտում

ԱԱ․ Հայտնի են Հայաստանի ծանրամարտի թիմերի վերջնական հայտերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է Ալ Ռիադում կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայում ծանրորդները պայքարելու են ոչ միայն մեդալների, այլ նաեւ Օլիմպիական վարկանշային միավորների համար։

IWF-ն ներկայացրել է հավաքականների վերջնական հայտերը։ Հայաստանի ընտրանիներում մի շարք մարզիկներ դուրս են մնացել ցուցակից։

Տղամարդկանց թիմում Փաշիկ Ալավերդյանն ընդգրկել է Գոռ Սահակյանին (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանին (81 կգ), Անդրանիկ Կարապետյանին (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին ու Հակոբ Մկրտչյանին (96 կգ), Սամվել Գասպարյանին ու Գարիկ Կարապետյանին (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանին եւ Վարազդատ Լալայանին (+109 կգ):

Արտաշես Ներսիսյանը կանանց հավաքականում հայտավորել է 5 մարզիկի։ ԱԱ-ում հանդես կգան Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին