Մայիս 11, 2025
1975 դիտում

Հայտնի են ծանրամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականների ընդլայնված կազմերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայում կայանալիք վարկանշային Աշխարհի առաջնության մասնակից հավաքականների ընդլայնված ցանկերը:

Հայաստանի տղամարդկանց ընտրանու կազմում ընդգրկված են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, (96 կգ, պահեստային՝ Արա Աղանյան), Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պահեստային է, Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանցից ելույթ կունենան Իզաբելա Յայլյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը, Էմմա Պողոսյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին