Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մինչեւ 20 տարեկանների ընտրանին թիմային պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել, իսկ Մ-23 տ. թիմը՝ 2-րդ:
Մ-20 տարեկանների ԵԱ-ում ոսկե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ Գարիկ Կարապետյանը (102 կգ): Կարապետյանը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), իսկ պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնել՝ Սեյրան Խուդինյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
Մ-23 տ. առաջնության հաղթող են հռչակվել Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Լիանա Գյուրջյանը (87 կգ): 2-րդ տեղն են գրավել Կարեն Մարգարյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) եւ Մերի Թումասյանը (+87 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: