Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է Բուխարեստում, Հայաստանի ծանրամարտի ընտրանուն հաջողվել է մեդալները հարստացնել եւս երկուսով։
Այս տարվա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (73 կգ) մինչեւ 20 տարեկանների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել։ Նրա երկամարտի արդյունքը 311 կգ է, Երեւանում կայացած ԵԱ-ում ծանրորդը բարձրացրել էր 320 կգ։
Նույն քաշային կարգում Մարտին Պողոսյանը 308 կգ-ով բրոնզե մեդալակիր է դարձել։ 316 կգ-ով հաղթել է մոլդովացի Տիբերիու Դոնոսեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: