Մինչեւ 56 կգ եւ 62 կգ քաշային կարգի մրցումներով այսօր մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ թեթեւ քաշային կարգերում ելույթ են ունեցել հիմնականում երիտասարդ ծանրորդներ:
«Հայաստանի առաջնությունով մենք սկսում ենք 2017 թվականը: Իհարկե, ցանկանում ենք, որպեսզի նոր անուններ ի հայտ գան, երիտասարդներին հնարավորություն տանք պայքարել հավաքականում տեղ գտնելու համար: Ապրիլին կայանալու է Եվրոպայի առաջնությունը, եւ մինչ այդ մենք պետք է թիմը վերջնական տեսքի բերենք»,- ասել է Ալավերդյանը:
Մինչեւ 56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Լեւոն Թորոսյանը (90+116 կգ), երկրորդ տեղում Գոռ Գալստյանն է (90+111 կգ), իսկ երրորդում՝ Սամվել Կարապետյանը (84+109 կգ):
60 կգ-ում լավագույն եռյակն ունեցել է հետեւյալ տեսքը. Դավիթ Գասպարյան (117+135 կգ), Գեւորգ Բաղդասարյան (105+130 կգ) եւ Արթուր Պողոսյան (100+120 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: