Մայիս 04, 2024
960 դիտում

Շրջանառության մեջ է դրվել «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» գեղաթերթիկը


Լուսանկարը` ԲՏԱՆ

Լուսանկարը` ԲՏԱՆ

Լուսանկարը` ԲՏԱՆ

Լուսանկարը` ԲՏԱՆ

Լուսանկարը` ԲՏԱՆ


Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:

Միջոցառմանը ներկա են եղել «Արարատ-73»-ի հաղթանակները կերտած լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը եւ Նորայր Մեսրոպյանը:

Ներկաները դիտել են «Արարատ 73»-ի մասին պատմող տեսանյութ, ծանոթացել ֆիլատելիաստական եզակի նմուշների եւ Մելիք Բաղդասարյանի հեղինակային թեմատիկ լուսանկարներին։

380 դրամ արժողությամբ գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ եւ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ: Վերեւի հատվածում «Արարատ»-ի ֆուտբոլիստներն են ու հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքեւի հատվածում ֆուտբոլային թիմի լուսանկարն է ամբողջական կազմով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին