Մայիս 04, 2024
2310 դիտում

Նաիր Տիկնիզյանն ու Յանա Ռոմաշկինան ամուսնացել են



Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է:

Նա սեպտեմբերին էր առաջարկություն արել հաղորդավար Յանա Ռոմաշկինային, իսկ հարսանիք են արել հոկտեմբերի 24-ին: Արարողության լուսանկարները հասանելի են դարձել այսօր:

Ռոմաշկինան Maxim ամսագրին պատմել է, որ ազգանունը փոխելու է. «Բոլոր ամուսնացած կանայք էլ այդպես են անում, անձնագրով Տիկնիզյան կդառնամ: Բայց եթերում նույնը կմնամ, քանի որ հեռուստադիտողներն ինձ այլ անունով են սովոր տեսնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին