Մայիս 11, 2025
7137 դիտում

Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է, որ երկրորդ երեխան է ունեցել


Լուսանկարը` FC Inter


Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բենֆիկա»-ի հետ խաղից առաջ «Ինտեր»-ը հետաքրքիր տվյալներ է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Այս մարզաշապիկը կրելը հպարտություն է ինձ համար: Հիանալի գիտեմ, թե ինչ է նշանակում կարեւոր ակումբի մարզաշապիկով հանդես գալը:

Միշտ երազանք եմ ունեցել խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում, բայց երբեք չէի մտածում, որ ինձ բախտ կվիճակվի այդքան թիմերում հանդես գալ: Բախտս բերել է՝ շատ նպատակների եմ հասել, ամեն օրն իսկապես յուրահատուկ է եղել: Դա ինձ օգնել է ամեն անգամ ողջ ուժերս ներդնել: Եվս մեկ կարեւոր խթան ինձ համար մեր երկրպագուներն են, որոնք մեզ օգնում են հաղթելիս ու պարտվելիս:

Ոգեշնչման կարիք ունենալու դեպքում միշտ հորս մասին եմ մտածում, եթե նա չլիներ, ես էլ ֆուտբոլիստ չէի դառնա: Իմ առաջին կուռքն էր, օրինակ խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս:

«Ինտեր»-ն էլ շատ լեգենդներ է ունեցել, որոնցից ամենաֆենոմենալը Ռոնալդոն է: Նա բացառիկ խաղացող է, որին երբեք չեմ հանդիպել: Դժվար է գտնել նրա պես այլ խաղացողի:

Միշտ եմ սիրել կապույտ գույնը, երեւի, ճակատագրով էր այդպես որոշված, որ հետագայում ներկայացնեի «Ինտեր»-ը: Անգամ Հայաստանում իմ առաջին ակումբի գույներն էին նույնը՝ կապույտ, սպիտակ ու սեւ»:

Ապա նա ներկայացրել է իր կյանքի կարեւոր տարեթվերը.

«1989. Իմ պատմությունը սկսվել է այդ ժամանակ: Հետ եմ նայում ու հասկանում, որ ամեն ինչ ճիշտ եմ արել խաղադաշտում: Շնորհակալ եմ ծնողներիս, քանի որ նրանց շնորհիվ է ամեն ինչ սկսվել:

2019. Հարսանիքս էր այդ տարի, կնոջս հետ Վենետիկում ենք ամուսնացել՝ չնայած այդ ժամանակ խաղում էի Անգլիայում: Դրանից հետո տեղափոխվեցի Իտալիա եւ ուրախ եմ, որ մինչեւ հիմա այստեղ եմ:

2020/2023. Երեխաներիս ծննդյան տարեթվերն են, այդ պահերը շատ են հուզել ինձ, կյանքումս ունեցած ամենաթանկ բաներն են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին