Մայիս 11, 2025
2755 դիտում

Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել հաղորդավար Յանա Ռոմաշկինային


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել հաղորդավար Յանա Ռոմաշկինային:

29-ամյա Ռոմաշկինան Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Օստանկինո հեռուստաաշտարակի տարածքում Տիկնիզյանը մեծ պաստառի վրա գրել.  «Յանա, ամուսնացիր հետս»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ապա հաղորդավարը մատանիով նկար է տեղադրել ու գրել. ««Այո» եմ պատասխանել»:

Այն մասին, որ Տիկնիզյանն ու Ռոմաշկինան հանդիպում են, հայտնի է դարձել այս ամռանը:

2021 թվականին Տիկնիզյանը, որն այն ժամանակ դեռ հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում, ընկերուհուց՝ Դիանայից որդի էր ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին