Կիլիան Մբապեի եւ ՊՍԺ-ի միջեւ անընդհատ նոր անհամաձայնություններ են առաջանում:
Դրանցից մեկը եղել է երեկ, երբ փարիզյան ակումբը հրապարակել է տեսահոլովակ ու կոչ արել մարդկանց երկարաձգել անդամակցությունը:
Մբապեն դժգոհ է մնացել ու նշել, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ներառված այնտեղ:
«Ես քիչ առաջ նայեցի 2023-24 մրցաշրջանի բաժանորդագրության արշավին նվիրված տեսահոլովակը: Ինձ դուր չեկավ հարցազրույցը, այն կարծես սովորական հարցազրույց լիներ ակումբի մարքեթինգային արշավի շրջանակներում:

Համաձայն չեմ տեսահոլովակի հրապարակման հետ, դրա համար էլ պայքարում եմ անհատական կերպարների իրավունքների համար:
ՊՍԺ-ն մեծ ակումբ եւ ընտանիք է, բայց այն հաստատ «Կիլիան Սեն-Ժերմեն» չէ»,-գրել է Մբապեն:
— Paris Saint-Germain (@PSG_English) April 6, 2023
Want to know more about our Parisians?
Discover soon the episodes of @cryptocom and @cryptocom_BR with Messi, @neymarjr, @SergioRamos, @marquinhos_m5, @vitinha and @FabianRP52 pic.twitter.com/cbdTHtaUk8
Le Parisien-ի տվյալներով ֆուտբոլիստի քննադատությունը պայմանավորված է նրանով, որ վերջինիս արդեն հոգնեցրել է մարդկանց կարծիքը, թե իրեն բոլորից ու ակումբից բարձր է դասում:
Վերջերս շատ են խոսակցությունները, թե մրցաշրջանի ավարտին Լեո Մեսսին չի երկարաձգի պայմանագիրը: Լրատվամիջոցները չեն բացառում, որ Մբապեն եւս կհեռանա ու մեծ հավանականությամբ հանդես կգա «Ռեալ»-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: