Ապրիլ 24, 2024
2289 դիտում

Ֆերգյուսոնը եւ Վենգերն 1-ին մարզիչներն են, ովքեր ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի «Փառքի սրահ»-ում


Լուսանկարը` goal.com


Ալեքս Ֆերգյուսոնը եւ Արսեն Վենգերն առաջին մարզիչներն են, ովքեր ընդգրկվել են Պրեմիեր Լիգայի «Փառքի սրահ»-ում:

Նման պատվի նրանք արժանացել են ֆուտբոլում ունեցած հաջողությունների եւ այն փոխելու մեջ մեծ ներդրում ունենալու համար:

Ալեքս Ֆերգյուսոն

«Մեծ պատիվ է այսպիսի գնահատականի արժանանալը: Ամեն դեպքում, սա միայն ինձ համար չէ: Սա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կատարած աշխատանքի արդյունքն է, հպարտ եմ նաեւ ակումբի, ողջ անձնակազմի եւ իմ խաղացողների համար:

Արսենը շատ արժանի մրցակից էր, քանի որ նա փոխեց «Արսենալ»-ը: Նրա թիմը ֆանտաստիկ էր եւ դժվար էր մրցել հետները: Որպես մարզիչներ երկուսս էլ ցանկանում էինք հաղթել, ինչն էլ մոտիվացնում էր մեզ»:

Արսեն Վենգեր

«Ես նույնպես շնորհակալ եմ «Փառքի սրահ»-ում ընդգրկվելու համար: Միշտ ցանկացել եմ յուրահատուկ բան տալ երկրպագուներին, կատարելության հասնել:

Այս հաջողությունը սըր Ալեքսի հետ կիսելը մեծ պատիվ է ինձ համար: Կարծես բռնցքամարտիկներ լինեինք, ովքեր խելագարի պես կռվում էին միմյանց դեմ, իսկ օրվա վերջում հարգում միմյանց: Հիանալի կլինի մեկ շիշ գինի խմելով՝ հիշել մեր հին մենամարտերը:

Կցանկանայի մարդկանց հիշողություններում մնալ մեկը, ով սիրում էր «Արսենալ»-ը եւ հարգում էր ակումբի արժեքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին