Ապրիլ 20, 2024
1905 դիտում

Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա է եղել «Սպորտինգ»- «Արսենալ» խաղին


Լուսանկարը` talksport


Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Եվրոպայի Լիգայի «Սպորտինգ»- «Արսենալ» խաղին։

Նա «Էմիրեյթս» ստադիոն է այցելել ավագ որդու՝ Սեյնթի հետ, որն անգլիական ակումբի երկրպագու է եւ նրա մարզաշապիկով է հետեւել հանդիպմանը։

Զինագործները պարտություն են կրել 11-մետրանոց հարվածաշարում (3:5) եւ դուրս մնացել 1/8 եզրափակչից։

Նշվում է, որ Քարդաշյանի ներկայությունը խաղին պայմանավորված էր փաստագրական ֆիլմով, որը նա նկարահանում է, սակայն այլ մանրամասներ չեն նշվում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին