ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Նանտ»-ի (4:2) հետ խաղում արդյունավետության ռեկորդ սահմանեց:
Նա 201 գոլով դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն ու գերազանցեց Էդիսոն Կավանիի (200) ցուցանիշը:
Խաղից հետո մարզաշապիկը նվիրել է «Նանտ»-ի խաղացող Իգնատիուս Գանագոյին, որի 5-ամյա դուստրը 2 շաբաթ առաջ մահացել է ծանր հիվանդությունից, հայտնում է Goal-ը: Մբապեն հանդիպումից հետո հանդերձարան գնալիս մոտեցել է Գանագոյին, գրկել նրան ու հանձնել շապիկը:

Լուսանկարը` indianexpress.com
Այս մրցաշրջանում հարձակվողն առաջնության 22 հանդիպումներում 18 գոլի հեղինակ է դարձել ու եւս 7 անգամ աչքի ընկել Չեմպիոնների Լիգայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: