Ապրիլ 26, 2024
1542 դիտում

Մեսսին ԱԱ-ում հաղթելու առթիվ թիմակիցների համար ոսկե iPhone-ներ է պատվիրել


Լուսանկարը` The Sun


Լեո Մեսսին մոտ 200 հազ. եվրո է ծախսել Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի առիթով թիմակիցներին ու Արգենտինայի հավաքականի անձնակազմին ոսկե iPhone 14 գնելու համար:

The Sun-ը հայտնում է, որ ամեն հեռախոսի վրա փորագրված է ֆուտբոլիստի անունը, նրա խաղային համարն ու Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի տարբերանշանը: Ընդհանուր առմամբ Մեսսին 35 հեռախոս է պատվիրել:

«Մեսսին մեզ հետ մի քանի ամիս առաջ է կապվել: Նա հայտնել է, որ ցանկանում է նվեր անել թիմակիցներին ու հավաքականի անձնակազմին, որպեսզի նշեն հիանալի հաղթանակը, սակայն չէր ցանկանում սովորական ժամացույցներ պատվիրել: Առաջարկեցի անուններով փորագրված ոսկե iPhone ու նրան այդ գաղափարը դուր եկավ»,- հայտնել է հեռախոսները պատրաստած ընկերության գործադիր տնօրենը:

Արգենտինայի հավաքականն Աշխարհի առաջնության եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ է եղել Ֆրանսիայից ու 3-րդ անգամ չեմպիոն հռչակվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին