Մայիս 11, 2025
2055 դիտում

«Իմ անունը Կիլիան է». Թե ինչպես մի տղա մեծացավ ու դարձավ Մբապե


Լուսանկարը` kylianmbappe.com

Լուսանկարը` kylianmbappe.com

Լուսանկարը` kylianmbappe.com

Լուսանկարը` kylianmbappe.com

Լուսանկարը` kylianmbappe.com


Ինչպե՞ս կարող է մի փոքրիկ տղա մեծանալ ու դառնալ Կիլիան Մբապե, ինչպիսի՞ երեխա է նա եղել մինչեւ հայտնի ֆուտբոլիստ դառնալը:

Հարցերի պատասխաններն Աշխարհի չեմպիոնը տվել է շատ յուրահատուկ ձեւով՝ ստեղծելով իր մասին պատմող «JE M’APPELLE Kylian» (Իմ անունը Կիլիան է) գրաֆիկական վեպը:

Լուսանկարը` kylianmbappe.com


Կոմիքսներից բաղկացած այս հետաքրքիր պատմությամբ Մբապեն կրկին աչքի է ընկել իր յուրահատկությամբ՝ որոշելով անցած ճանապարհը ցույց տալ տարբերվող տեսանկյունով: Գրքից բացի ստեղծվել են նաեւ անիմացիոն հոլովակներ, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում այս պատմությունը:



Չնայած երիտասարդ տարիքին, թվում է, որ Մբապեն ֆուտբոլում է արդեն շատ երկար տարիներ: Նա, անշուշտ, ունի հետաքրքրաշարժ պատմություն եւ երկրպագուների մեծ բանակ, որը մեծագույն ցանկությամբ է լսում այդ ամենը:

Հատկապես վերջին տարիներին ֆուտբոլային աստղերի մեծ մասն ինքնակենսագրական գրքեր է հրատարակում: Բոլորի պես հեշտ ու տարածված ճանապարհով գնալու փոխարեն Մբապեն որոշել է տարբերվել ու չլինել ձանձրալի: Նա իր պատմությունը հրապարակել է կոմիքսների ձեւով:

Լուսանկարը` kylianmbappe.com


Ֆրանսիան դեռ հին ժամանակներից հայտնի է կոմիքսներ ստեղծելու մեծ կարողությամբ: L’Équipe-ի հայտնի դիզայներ Ֆարոն բավականին գեղեցիկ լուծումներ է տվել «Իմ անունը Կիլիան է» գրքի պատմությանը: 223 էջանոց գրքի նկարներից իմանում ենք Կիլիանի վաղ տարիքից մինչեւ ՊՍԺ-ում հաստատվելը:

Գրքի փոքրիկ տղան՝ Կիլիանը, բոլորիս պատմում է, որ գնդակին հպվելու առաջին օրվանից մեծ հավատ է ունեցել իր ուժերի հանդեպ եւ իրեն տեսել համաշխարհային հարթակներում՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ խաղալիս:

Նրա մեծագույն երազանքը «Ռեալ»-ում հայտնվելն ու ակումբի մարզաշապիկ հագնել էր, Ռոնալդուի հետ թեկուզ մեկ անգամ հանդիպելը: Պատանի տարիքում «Ռեալ»-ի մարզաբազա մեկնելու պատմությունը, Զիդանի հետ հանդիպումը հայտնի է բոլորին, սակայն կոմիքսների տեսքով դրանք ներկայացնելը եւս մեկ անգամ հուզում է ընթերցողներին:

Լուսանկարը` kylianmbappe.com


Այնուամենայնիվ, Մբապեի երազանքն առայժմ մնում է չիրականացած: Գրաֆիկական վեպը մանրամասնում է, թե ինչպես է 2017 թվականին «Ռեալ»-ը փորձել ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, սակայն ՊՍԺ տեղափոխությունն անորոշ ժամանակով հետաձգել է իր մանկության երազանքի կատարումը:

Ինչպես ասվում է պատմության մեջ, Մբապեն ընտրելու էր ՊՍԺ-ն, քանի որ ֆրանսիացիները նրան մարտահրավեր նետեցին՝ դառնալ հայրենի քաղաքի հերոսը, ինչը հարձակվողն ընդունեց մեծ ոգեւորությամբ:



Գրաֆիկական վեպում հերոսը պատմում է իր ծնողներից, մանկության ընկերներից մինչեւ ՊՍԺ-ի ղեկավարություն, Ֆրանսիայի հավաքական, Աշխարհի չեմպիոնություն եւ աստիճանաբար իրականացող երազանքներ: Այստեղ Կիլիանը շեշտադրում է անում ոչ միայն ֆուտբոլի, այլ նաեւ այն դաստիարակության ու խորհուրդների վրա, որոնք նա ստացել է ծնողներից:

Կոմիքսների միջոցով ներկայանալը նաեւ մեծ հնարավորություն է տալիս ընթերցողների մեջ ներառել երեխաներին, ովքեր, ըստ գրքի հեղինակների, հաստատ կոգեշնչվեն սիրելի ֆուտբոլիստով ու կձգտեն ավելիին:

Լուսանկարը` kylianmbappe.com


Ֆրանսիայում գիրքը մեծ ոգեւորությամբ են ընդունել: Այն սպառողների մեջ շատ են նաեւ պատանիներ: Կոմիքսները «խոսում են» ֆրանսերեն, սակայն հնարավոր է, որ նաեւ հասանելի դառնան այլ լեզուներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին