Ապրիլ 27, 2024
502 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Ամեն երեխա խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի


Լուսանկարը` անձնական արխիվից


«Ռոմա»-ի կիսապաշտպան ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է բոլոր երեխաներին Համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Երեխաների համաշխարհային օրը միավորվենք եւ միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է նա:

Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան է դարձել 2016 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին