Ապրիլ 27, 2024
702 դիտում

Ֆրանչեսկո Տոտտիի ընտանեկան դրաման ու ցավոտ բաժանումը


Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Football Italia

Լուսանկարը` The sun

Լուսանկարը` Football Italia

Լուսանկարը` ilfattoquotidiano.it

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Roma Fanpage

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Musa News

Լուսանկարը` Io Donna


«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիին շատերն էին նախանձում, որ նա հանդիպում է, ապա նաեւ ամուսնացել է գեղեցկուհի մոդել Իլարի Բլազիի հետ: Նրանք միասին 17 տարի են անցկացրել ու 3 երեխա ունեցել՝ Քրիստիանը, Շանելն ու Իզաբելը:

Սիրառատ ընտանեկան կյանքին ու համատեղ վառ տարիներին հաջորդել է ցավոտ ու շատ անսպասելի բաժանումը:

Տոտտին ու Բլազին Իտալիայի համար Բեքհեմների պես էին, նրանց հարսանիքը 2005 թվականին հեռարձակվել է ուղիղ եթերում, ու այն դիտել է 1 մլն-ից ավել մարդ:

Լուսանկարը` Football Italia


«Այն ամենն ինչ արել եմ ու ասել վերջին ամիսներին, մեր երեխաների պաշտպանության համար է եղել: Նրանք միշտ էլ առաջնայինը կլինեն իմ կյանքում: Փորձել եմ հաղթահարել մեր ամուսնական ճգնաժամը, բայց հիմա հասկանում եմ, որ ամուսնալուծությունը, թեեւ այն բավական ցավոտ է եղել, անխուսափելի էր»,- խոստովանել է Տոտտին:

Corriere della Sera-ն պնդում է, որ մոտ 18 ամիս առաջ Իլարին սիրավեպ է ունեցել Տոտտիի անձնական մարզիչ Քրիստիանո Իովինոյի հետ ու մշտապես նրա մոտ մեկնել Միլան: Տոտտին Բլազիի հեռախոսի մեջ նամակներ է տեսել, որոնք հաստատել են նրա կասկածները՝ կինն այլ տղամարդու հետ է հանդիպում:

Լուսանկարը` The sun


Սակայն երկար ժամանակ այդ խոսակցություններին ֆուտբոլիստը չի արձագանքել, եւ խոսել է միայն այն ժամանակ, երբ իրեն են ԶԼՄ-ը մեղադրել դավաճանության մեջ:

«Ճիշտ չէ, որ ես եմ առաջինը Իլարիին սկսել դավաճանել: Խոստացել էի, որ ոչինչ չեմ ասելու, բայց վերջին շաբաթների ընթացքում շատ կեղծ լուրեր եմ կարդացել: Դեռ նախորդ սեպտեմբերին եմ սկսել լսել, որ Իլարին հանդիպում է մեկ ուրիշի հետ: 20 տարվա ընթացքում ինձ երբեք թույլ չեմ տվել մտնել կնոջս հեռախոսի մեջ: Բայց այդ անգամ տեքստ տեսա «Կհանդիպենք հյուրանոցում» ու ինձ համար ամեն ինչ պարզ էր»:

Դանից հետո Տոտտին խորը դեպրեսիայի մեջ է ընկել ու կորցրել քունը. «Փորձում էի ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, բայց ասեք մեկ ուրիշն էի դարձել ու ինձ էլ չէի զգում: Այդ իրավիճակից Նաոմիի շնորհիվ եմ դուրս եկել: Նախկինում ընկերներ էինք, բայց Ամանորից հետո մեր միջեւ սիրավեպ ծնվեց: Իլարին այլ տղամարդկանց հետ հանդիպել է մինչեւ մեր հարաբերությունները»,- պատմել է նա:

Տոտտիի նոր ընկերուհին մոդել Նաոմի Բոկկին է:

Լուսանկարը` Football Italia


«20 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում ենք, կոչ եմ անում մարդկանց խուսափել տարատեսակ խոսակցություններից եւ հարգել ուրիշի անձնական կյանքը»,- սրանք էլ Բլազիի խոսքերն են:

Տոտտին ու Բլազին ծանոթացել են 2002 թվականին: Բլազին սկզբում այնքան էլ չի հավանել ֆուտբոլիստին ու անգամ խոստովանել է, որ երկրպագում է «Ռոմա»-ի ոխերիմ մրցակից «Լացիո»-ին:

Բայց Տոտտին չի հանձնվել ու նրան ժամադրության է հրավիրել: Սկսել են հանդիպել ու 3 տարի անց ամուսնացել: Մինչ ամուսինը ֆուտբոլ էր խաղում, նա էլ իր կարիերան էր կառուցում՝ աշխատում էր հեռուստատեսությունում, զբաղվում մոդելային գործով, հագուստի սեփական բրենդը հայտնի դարձնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին