Ապրիլ 27, 2024
614 դիտում

Ինֆանտինիոն ու Բեքհեմը ցավակցել են Եղիսաբեթ II մահվան առիթով


Լուսանկարը` sheinacademy.com


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II մահը մեծ կորուստ է ֆուտբոլային հանրության ու առհասարակ ամբողջ աշխարհի համար, հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան թագուհին մահացել է 96 տարեկանում:

«Թագուհին ներկա է եղել Անգլիայի ֆուտբոլի պատմության ամենանշանակալից իրադարձությանն ու 1966 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոնի գավաթը հանձնել է Բոբբի Մուրին: Նա ֆուտբոլին աջակցել է իր ողջ կյանքի ընթացքում: Ֆուտբոլային աշխարհը ցավում է համաշխարհային առաջնորդի մահվան կապակցությամբ: Բոլորի պես թագավորական ընտանիքի հետ ենք այս ծանր ժամանակաշրջանում ու ցավակցում ենք»,- ասել է նա:

Ցավակցական խոսքով հանդես է եկել նաեւ Դեւիդ Բեքհեմը. «Խորապես վշտացած եմ Նորին Մեծություն մահվան պատճառով: Սիրո եւ հարգանքի ինչպիսի հեղեղի ականատես եղանք նրա թագավորության պլատինե հոբելյանի առիթով: Այն, թե որքան դատարկված ենք հիմա բոլորս, ցույց է տալիս, թե ինչ էր նա նշանակում այս երկրի ու ամբողջ աշխարհի մարդկանց համար: Նա մեզ ոգեշնչել է իր առաջատար որակներով, մխիթարել՝ դժվար ժամանակներում: Մինչեւ վերջին օրերը նա արժանապատվորեն ու ազնվորեն ծառայել է իր երկրին։ Մտքերս ու աղոթքներս մեր թագավորական ընտանիքի հետ են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին