Ապրիլ 26, 2024
598 դիտում

Հայտնի դերասան Թոմ Հարդին ջիու-ջիթսուի մրցաշարում երկու ոսկե մեդալ է շահել


Լուսանկարը` hearstapps.com


Բրիտանացի հայտնի դերասան Թոամ Հարդին ֆիլմերում նկարահանվելուց բացի մասնակցում է նաեւ բրազիլական ջիու-ջիթսուի մրցաշարերի:

Անգլիական Վուլվերհեմփթոնում կայացած մրցաշարը բարեգործական է եղել: 44-ամյա դերասանը մասնակցել է երկու մրցման՝ գի-ով (մասնակցիներին թույլատրվում է բռնել կիմոնոյից) եւ առանց գի-ի:

Երկուսում էլ Հարդին շատ լավ է հանդես եկել ու դարել է հաղթող՝ հիացնելով իր բոլոր երկրպագուներին:



Նա այս մարտարվեստով զբաղվում է 2011 թվականից, երբ «Մարտիկ» ֆիլմի համար սկսել է հաճախել մարզումների:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին