Ապրիլ 26, 2024
547 դիտում

Մարադոնայի բժշկական անձնակազմը մեղադրվում է նրա մահվան մեջ


Լուսանկարը` Reuters


Դիեգո Մարադոնայի 8 բժիշկները նրա մահվան մեղադրանքով Արգենտինայում դատարանի առջեւ կկանգնեն:

Ինչպես հայտնում է Reuters-ը, 2020 թվականի նոյեմբերին Մարադոնայի սրտի կանգի պատճառով սկսված հետաքննության արդյունքները հրապարակվել են հունիսի 22-ին։ 236 էջանոց փաստաթղթում դատավորը կասկածի տակ է դրել 8 մեղադրյալներից յուրաքանչյուրի գործողությունները, որոնք հանգեցրել են նման ցավալի ելքի:

Որոշման մեջ նշված է, որ 8 հոգի, այդ թվում՝ բժիշկը, բուժքույրերն ու հոգեբանը, որոնք հետեւել են Մարադոնայի առողջական վիճակին, մեղադրվում են «սովորական սպանության մեջ»: Այն բավական ծանր մեղադրանք է ու նշանակում է որեւէ մեկին կյանքից միտումնավոր զրկել:

Հետաքննական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ֆուտբոլիստի բժշկական անձնակազմը գործել է «անհամապատասխան, ոչ ադեկվատ ու ոչ խելամիտ»:

Մեղադրյալներն իրենց հերթին ժխտում են բոլոր մեղադրանքները: Արգենտինայում նման տեսակի հանցագործությունը նախատեսում է 8-25 տարի ազատազրկում: Դատավարության օրը դեռ նշանակված չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին