Ապրիլ 27, 2024
2009 դիտում

«Ռեալի» տնային նոր հագուստը նվիրված է ակումբի 120-ամյակին. Այն ներկայացրել են աստղերը


Լուսանկարը` realmadrid.com


Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022-2023 մրցաշրջանի նոր տնային հագուստը, որը նվիրված է ակումբի հիմնադրման 120-ամյակին:

Նոր մարզահագուստը հարգանքի տուրք է մեծ պատմություն ու նվաճումներ ունեցող ակումբին: Այն ամբողջությամբ սպիտակ է՝ վզին ու ուսերին մանուշակագույն գծերով:

Հագուստը ներկայացրել են ակումբի նախկին ու ներկա լեգենդար խաղացողներ՝ Ռաուլը, Իկեր Կասիլիասը, Քարիմ Բենզեման, Դավիդ Ալաբան, Լուկա Մոդրիչը, Ռոբերտո Կառոսը:

«Այս հավաքածուն հարգանքի տուրք է ակումբին: Այն արված է դասական դիզայնով ու ժամանակակից տարրերով: Ակումբի 120-ամյակին են նվիրված նաեւ օձիքի ներսի հատվածում եղած տարբերանշանն ու կոճակները: Եվս մեկ դետալ՝ սպիտակ գույնի վահանն ամբողջ շապիկի վրա»,-նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին