Ապրիլ 30, 2024
1867 դիտում

Մեկ տարվա ընթացքում մարզիկներից ամենաշատ գումարը վաստակել է Լեբրոն Ջեյմսը


Լուսանկարը` Getty Images


Sportico պարբերականը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը:

Հաշվի են առնվել եկամտի բոլոր աղբյուրները՝ աշխատավարձը, հովանավորչական պայմանագրերը, հավելավճարները:

Ամենաշատ գումարը վաստակել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Նա մեկ տարվա ընթացքում աշխատել է 126,9 մլն դոլար, որից 90 մլն-ը կողմնակի եկամուտներն են:

2-րդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին է՝ 122 մլն: Նա շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին (115 մլն):

Միայն սպորտի շնորհիվ ամենաշատ գումարը վաստակել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ 84 մլն, հովանավորչական գումարը 5 մլն է: Բռնցքամարտիկը ցանկում 5-րդն է: 4-րդ տեղում է Նեյմարը 103 մլն-ով:

6-10-րդ տեղերում են՝ Ստեֆեն Քարին (86,2 մլն), Քեւին Դյուրանտը (85,9 մլն), Ռոջեր Ֆեդերերը (85,7 մլն), Ջեյմս Գարդենը (76 մլն) եւ Թայգեր Վուդսը (73,5 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին