Ապրիլ 27, 2024
1738 դիտում

Օլիմպիական չեմպիոնուհու մասին կնկարահանվի «Հանդուգն Սիմոնա Բայլզ» սերիալը


Լուսանկարը` dallasnews.com


Օլիմպիական խաղերի ու Աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոնա Բայլզն իր մասին 10-սերիանոց փաստագրական ֆիլմ է նկարելու:

Այն ռեալիթի շոուի ձեւաչափով է լինելու ու պատմելու է 25-ամյա մարմնամարզուհու մասին, որն ուժերը փորձում է բոլորովին այլ ոլորտներում: Օրինակ՝ դիջեյ է աշխատում կամ էլ մեղվապահ: Ֆիլմը կրելու է «Հանդուգն Սիմոնա Բայլզ» անվանումը:

Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ցույց տա, թե մարզուհին որքան հետաքրքրություններ ունի նաեւ սպորտից դուրս:

Ավելի վաղ Բայլզը սեփական ֆիլմը նկարահանում էր սոցկայքերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին