Ապրիլ 26, 2024
2001 դիտում

Ուիլյամսն ու Հեմիլթոնը «Չելսիի» հավանական ձեռքբերողների թվում են


Լուսանկարը` eurosport.com


Աշխարհահռչակ թենիսիստ Սերենա Ուիլյամսն ու ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնն աջակցել են «Չելսին» գնել ցանկացող Մարտին Բորթոնի ներկայացրած հայտը:

Sky News-ի տեղեկություններով, Ուիլյամսն ու Հեմիլթոնը յուրաքանչյուրը 10 մլն դոլար են ներդրել Բորթոնի առաջարկում:

«Լիվերպուլի» եւ «British Airways»-ի նախկին սեփականատեր Բորթոնը մի քանի շաբաթ բանակցություններ է վարել նրանց հետ: Լրատվամիջոցը գրում է, որ նման հայտնի մարզիկների ներգրավելով նրա հայտն անհամեմատ ավելի վստահելի է թվալու:
Բորթոնից բացի «Չելսին» ցանկանում են ձեռք բերել «Լոս Անջելես Դոջերսի» սեփականատեր Տոդդ Բոելին եւ «Բսթոն Սելթիքսի» սեփականատեր Սթիվեն Պալյուկան:

Ռուսաստանի ու անձամբ Ռոման Աբրամովիչի դեմ արեւմտյան երկրների պատժամիջոցներ սահմանելուց հետո ռուս գործարարը մարտի սկզբին հայտնել էր «Չելսին» վաճառելու որոշման մասին: Նա լոնդոնյան ակումբը ձեռք էր բերել 2003 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին