Ապրիլ 30, 2024
2522 դիտում

Շակիրա. Չկա ու չի լինելու այլ Ժերար Պիկե


Լուսանկարը` ACN


Ժերար Պիկեն «Բարսելոյանի» պատմության 5-րդ խաղացողն է դարձել, որը հատել է 600 հանդիպումների շեմը:

35-ամյա պաշտպանից առաջ այդ ցուցանիշն իրենց են ենթարկել Լեո Մեսսին, ակումբի ներկայիս մարզիչ Խավին, Անդրես Ինիեստան ու Սերժիո Բուսկետսը:

Պիկեն կատալոնական ակումբին է միացել 1997 թվականին, 2004 թվականից որոշ ժամանակով կարիերան շարունակել ՄՅՈւ-ում, ապա 5 տարի անց նորից վերադարձել Բարսելոնա:



Իր սիրելիին գրանցած արդյունքի առիթով նրան յուրահատուկ կերպով է շնորհավորել Շակիրան: Նա լուսանկար է հրապարակել Ինստագրամում, որտեղ 72 մլն հետեւորդ ունի ու գրել. «Դու պատրաստված ես նյութից, որը միայն Աստծուն է հայտնի: Մեր երեխաների համար ամենալավ օրինակն ես պայքարելու, դիմացկունության եւ անկեղծության:

Քեզ հետ անցկացրած տարիների ընթացքում հասկացել եմ, որ եկել ես այս աշխարհ, որպեսզի շատ բան փոխես:

Դու այնքան բան ունես դեռ մեզ տալու ֆուտբոլում ու քո արտառոց կյանքի տարբեր ասպարեզներում:

Այդ պատճառով չկա ու չի լինելու այլ Ժերար Պիկե՝ բացառիկ մարդ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին