«Բարսելոնան» ցանկանում է ստեղծել իր կրիպտոարժույթը, հայտնել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան:
«Մենք հրաժարվել ենք կապ ունենալ կրիպտոարժույթ ստեղծող որեւէ ձեռնարկության հետ: Ինքներս կստեղծենք սեփականը: Տարբերվում ենք նրանով, որ ֆինանսական առումով սպորտի շնորհիվ ինքնուրույն ենք պահում մեր գոյությունը: Չունենք խոշոր բաժնետերեր»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է ESPN-ն:
Նախագահը նշել է, որ իրենք փորձում են ստեղծարար լինել, նորարար ու համարձակ, ինչի շնորհիվ կկարողանան մեկ քայլ առաջ լինել սպորտային ինդուստրիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: