Ապրիլ 26, 2024
exclusive
30560 դիտում

Աշխարհի ամենագրավիչ մարզիկները. Լեոն Գորեցկա


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` bild.de

Լուսանկարը` FC Bayern


Գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան երեկոյան «Բավարիայի» կազմում դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, գոլերից մեկն էլ հենց ինքը խփեց: Կիսապաշտպանն այս մրցաշրջանում 4-րդ տիտղոսին տիրացավ, մինչ այդ նա հաղթել էր Բունդեսլիգայում ու Գերմանիայի գավաթում, ինչպես նաեւ Չեմպիոնների Լիգայում:

Լուսանկարը` FC Bayern


Լեհական արմատներով ֆուտբոլիստը ծնվել է Բոխումում ու կարիերան սկսել համանուն թիմում, ապա տեղափոխվել է «Շալկե-04»: Չնայած այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, սակայն կարճ ժամանակում կարողացավ հիմնական կազմում իր տեղն ապահովել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Գերմանիայի պատանեկան հավաքականի ավագն է եղել ու Մ-17 տ. Եվրոպայի փոխչեմպիոն դարձել: 2012-ին Գերմանիայում տարվա լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել, բայց 2013-2016 թվականներին ստիպված է եղել 51 հանդիպում բաց թողնել, պատճառը մկաններն էին, որոնք անընդհատ պատռվում էին: «Շալկե-04»-ը նրա համար «Գելզենկիրհենից» ընդամենը 4 մլն եվրո է պահանջել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ինձ մոտ բժիշկները աղիների քրոնիկ բորբոքում հայտնաբերեցին, հենց դրա պատճառով էլ չէի կարողանում վերականգնվել»,-պատմել է ֆուտբոլիստը:

Գորեցկան աչքի առաջ հալումաշ էր լինում, նիհարում, կորցնում մկանային զանգվածն ու իրեն վատ զգում՝ սրտխառնոցները, փորի ցավը, փորլուծություններն ու թուլությունը անընդհատ զգացնել էին տալիս: Օրգանիզմը կորցնում էր կալցիումն ու մյուս օգտակար նյութերը:



Լեոնին միանգամից խիստ դիետա են նշանակել, ու մի քանի ամսից սկսել է իրեն ավելի լավ զգալ: Հրաժարվել է բոլոր վնասակար ուտելիքներից, վերականգնողական վարժություններ է կատարել ու սկսել աստիճանաբար քաշ հավաքել:

«Դադարել եմ գլյուտեն օգտագործել, կաթ, ընկույզ ու խոզի միս: Միանգամից փոփոխությունը զգացել եմ»,- ասել է նա:

Ֆուտբոլիստը վերադարձել է խաղադաշտ ու 2016-17 մրցաշրջանում ընդամենը 1 անգամ բացակայել՝ գլխուղեղի ցնցման պատճառով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


2014-ի մայիսին Գերմանիայի հավաքականում Լեհաստանի դեմ խաղում (0:0) նորամուտը նշած 12 ֆուտբոլիստներից մեկն է: 19-ամյա Գորեցկան ընդգրկվել է Գերմանիայի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությանը չի մասնակցել վնասվածքի պատճառով: Փոխարենը 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղեր է մեկնել, սակայն մեքսիկացիների դեմ մեկնարկի խաղում ուսի վնասվածք է ստացել ու վերադարձել Գերմանիա:

Փոխարենը Կոնֆեդերացիայի Գավաթում է հաղթել ու վերջապես մեծ ճանաչում ձեռք բերել, ինչին այդքան սպասում էր:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Դեռ 2013 թվականին Լեոնին առաջարկել էին տեղափոխվել «Բավարիա», բայց նա նախապատվությունը տվել էր «Շալկե-04»-ին, քանի որ այնտեղ երիտասարդ ֆուտբոլիստներին խաղալու ավելի շատ հնարավորություն էին տալիս, բացի այդ էլ ցանկանում էր զուգահեռ սովորել:

2018 թվականին վերջապես միացել է «Բավարիային» ու կարճ ժամանակում տիտղոսներ նվաճել, մեծ ճանաչում ձեռք բերել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Թեեւ տարեկան 10 մլն-ից ավել գումար է վաստակում, սակայն շարունակում է համեստ կյանքով ապրել: 2016 թվականից ընկերուհի ունի, սակայն նրանից ոչ մի լուսանկար իր Ինստագրամի էջում, որն ի դեպ 1,5 մլն հետեւորդ ունի, չի հրապարակել:



Կորոնավիրուսի պատճառով հայտարարված դադարը նա օգտագործել է մի լավ մարզվելու համար: Խաղադաշտ վերադառնալուց անմիջապես հետո նրա մկանուտ մարմինը միանգամից զարմացրել է շատերին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Այդ ժամանակն օգտագործել եմ մարզադահլիճ գնալու համար, որտեղ ուժային վարժություններ էի կատարում: Այդ ամենը ակումբի ֆիթնեսի մարզչի հետ էի համաձայնեցրել, քանի որ շատ կարեւոր է մարզվելուն զուգահեռ արագությունը չկորցնել: Բայց ինձ հաջողվել է լավ համադրություն գտնել: Խաղադաշտում ինձ հիմա ավելի լավ եմ զգում»,- նշել է նա:

Հասմիկ Բաբայան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին