21-ամյա գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը 2019 թվականին Busted Coverage ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի, չնայած նրան, որ իր մարզաձեւում այդքան էլ մեծ նվաճումների չի հասել:
Լուսանկարը` obsev.com
Լավագույն արդյունքը ցույց է տվել 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության 4x400 մ փոխանցումավազքում՝ դառնալով արծաթե մեդալակիր: Մեկ անգամ էլ Գերմանիայի ընտրանուն օգնել է բրոնզ նվաճել Մ-23 տարեկանների ԵԱ-ում:
Լուսանկարը` collider.com
Փոխարենն Ինստագրամում 900 հազարից ավելի հետեւորդներ ունի ու այդ ցուցանիշով գերազանցում է բազմաթիվ տիտղոսակիր մարզուհիների: Նա գերել է սոցիալական կայքերն իր սպորտային կազմվածքով ու արտաքինով:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Մարզուհին մեծացել է բավարական գեղեցիկ Ինգոլշտադտ քաղաքում, այն հայտնի է նրանով, որ այդտեղ է գտնվում Audi ընկերության գործարանը:
Փոքր տարիքում շատ ակտիվ ու շարժուն է եղել, այդ պատճառով էլ Ալիսայի ծնողները որոշել են նրան սպորտի տանել: Դպրոցն ավարտելուց հետո հասկացել է, որ ցանկանում է սպորտում ավելի մեծ հաջողությունների հասնել ու մասնակցել Օլիմպիական խաղերի, իսկ լուրջ մարզվելու համար պետք է տեղափոխվեր ավելի մեծ քաղաք:
Լուսանկարը` collider.com
Նա հաստատվել է Պոստդամում ու 1 տարի կամավոր եղել Բրանդենբուրգյան թեթեւ աթլետիկայի ասոցիացիայում: Ալիսային դուր էր գալիս նոր ծանոթություններ հաստատել ու մարզվել լավ պայմաններում: Սակայն այդտեղ էլ երկար ժամանակ չի մնացել ու տեղափոխվել է Բեռլին, որտեղ դարձել է հայտնի SCC սպորտային ակումբի անդամ:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Շմիդտը բոլոր հարցազրույցներում նշում է, որ ցանկանում է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին, ինչը բավական բարդ է լինելու: Նրա անձնական ռեկորդը 400 մ վազքում 53,12 վայրկյան է, որը սահմանել է Գերմանիայում կայացած մրցաշարի ժամանակ, ուղեգիր նվաճելու համար պետք է մի քանի վայրկյանով բարելավել արդյունքը:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Վերջերս դարձել է Puma-ի դեմքը, Ուսեյն Բոլտի հեռանալուց հետո բրենդն այդքան վառ դեսպան դեռ չէր ունեցել: Ալիսայի լուսանկարները փակցված են ողջ Բեռլինով, մարզուհին իրեն համարում է առողջ ապրելակերպի ու ֆիզիկական վարժությունների փորձագետ:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Շմիդտը խոստովանում է, որ փորձում է սոցկայքերում հրապարակել միայն լավ ստացված լուսանկարներ, բայց միաժամանակ չի խուսափում ցույց տալ իր բնավորությունն ու շփվել երկրպագուների հետ:
Թեեւ սկզբում չի հավանել, թե ինչպես են ԶԼՄ-ը բնութագրում իրեն՝ այդքան էլ մեծ ուշադրություն չդարձնելով մարզական կյանքին, սակայն հետագայում հասկացել է, որ այդ ամենի շնորհիվ տարատեսակ գովազդային պայմանագրեր է կնքում:
Լուսանկարը` Instagram
Շմիդտի հայտնիության ու գեղեցիկ կազմվածքի համար նրան առաջարկել են նկարահանվել «Playboy» ամսագրում, սակայն մարզուհին մերժել է՝ չի ցանկանում, որ իրեն ընկալեն միայն որպես սեքսուալ կին:
Նա ընկեր ունի, որի հետ ծանոթացել են Պոստդամում, անունը Ֆրեդի Ռիխտեր-Մենդաու է, հենց նա էլ Ինստագրամում մարզուհու բազմաթիվ լուսանկարների հեղինակն է: Իր հաջողությունների համար շնորհակալ է նաեւ ծնողներին, ովքեր միշտ իր կողքին են ու աջակցել են դժվարին պահերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: