Մայիս 11, 2025
exclusive
10771 դիտում

Օլիմպիական հավաքական. Հովհաննես Բաչկով


Հովհաննես Բաչկովը
Հովհաննես Բաչկովը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 02.12.1992 թ. Գյումրի

 

Մարզաձեւ. Բռնցքամարտ (64 կգ)

Ընտանիք. Ամուսնացած է, ունի որդի

Հոբբի. Սիրում է գրքեր կարդալ

Կրթություն. Ավարտել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, հիմա էլ սովորում է Գյումրու մանկավարժական համալսարանում

Մարզիչ. Ռուդիկ Մկրտչյան ու Կարեն Ղազարյան

Նորամուտ. 2011-ին Երեւանում հանդես է եկել Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարում ու հաղթող դարձել

Սպորտային կարիերայի սկիզբը. 7 տարեկանում է սկսել մարզվել: Հովհաննեսի քեռին բռնցքամարտիկ է եղել ու նրան սովորեցրել է հարվածների ու ճիշտ կեցվածք ունենալու գաղտնիքները. «Ես աշխույժ երեխա եմ եղել, սիրում էի հարվածել  որտեղ պատահեր՝ պատերին, պարկերին: Այդպես պապիկս որոշեց, որ ես էլ պետք է բռնցքամարտիկ դառնամ: Նա ձեռքս բռնեց ու տարավ քոլեջ, որտեղ էլ մինչեւ հիմա մարզվում եմ»:

Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Օլիմպիական ուղեգիրը

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Ընտանիքն ու մարզիչները

Ելույթից առաջ արարողակարգ. Աղոթում է

Կարգախոս. Հավատա, որ տիրես

Հայաստանի բազմակի չեմպիոն է

Միջազգային մրցաշարերի հաղթող

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին